00:00:00

Մենք ստացել ենք երևանցիների քվեն․ Տարոն Մարգարյան

17:12, 26 մայիս 2018

Երևանի կենդանաբանական այգին այսօրվանից իր դռներն է բացում այցելուների առաջ: Ինչպես միշտ, այգու բացման օրը այստեղ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց առջև խնդիրներ են դրել հարստացնել կենդանաբանական այգին, ավելի շատ կենդանիներ ներկայացնել: «Սա իրականում այցեքարտ է, և հուսով եմ, որ մեր տուրիստներին ուղեկցողները նրանց կհրավիրեն այցելել նաև այստեղ»,-ասաց Մարգարյանը: Հարցին, թե կկարողանա այս ծրագրի 3 փուլը շարունակել որպես քաղաքապետ՝ հաշվի առնելով, որ իր հրաժարականն են նաև պահանջում, նա պատասխանեց. «Մեր թիմը պատրաստ է աշխատելու, մենք աշխատում ենք, թե հետագայում ինչ կլինի, կխոսենք»: Հարցին, թե մտադրված է հրաժարական տալ, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ոչ, մենք ստացել ենք երևանցիների քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչներից կողմից, և մենք շարունակելու ենք մեր ծրագրերը»: Ինչ վերաբերում է ԱԱԾ վերջին բացահայտումներին, ապա Մարգարյանը նշեց, որ իրենք օրենքի սահմաններում են աշխատել, իսկ իրավապահ մարմիններն իրենց գործն են անում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր