00:00:00

Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքը

16:38, 26 մայիս 2018

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել <<Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում>> ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը: Նիստը նախագահել են Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ Վրեժ Գաբրիելյանը: Նիստում քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքի նախագիծը, համադրվել դրա առանցքային կետերի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների դիրքորոշումները։ Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ղեկավար կոմիտեի անդամներին է ներկայացրել նաև ծրագրի գործողությունների և կատարված աշխատանքների ընթացքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր