00:00:00

Երկրից դուրս գալու համար անկախ տարիքից քաղաքացին պետք է ունենա վավերական անձնագիր

13:13, 26 մայիս 2018

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը քաղաքացիներին հիշեցնում է մոտեցող ամառային հանգստի ու փաստաթղթերը կարգի բերելու մասին: «Ճամփորդել ցանկացողներին ՀՀ ոստիկանությունը խորհուրդ է տալիս նախապես ստուգել անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը՝ հետագա անհարմարություններից խուսափելու համար: Ընդ որում, երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողները սահմանային անցման կետ են հասնում երեխաների ծննդյան վկայականներով: Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն: Երկրից դուրս գալու համար անկախ տարիքից քաղաքացին պետք է ունենա վավերական անձնագիր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր