Նիկոլ Փաշինյանին դավաճան և վիժվածք անվանելու համար դատարանն այսօր Դավիթ Ավետիսյանին մեղավոր ճանաչեց և նրա նկատմամբ որպես պատիժ 525 հազար դրամի տուգանք նշանակեց, հայտնում է «Հրապարակ»-ը։
Դավիթ Ավետիսյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին է։
Անցյալ տարի հուլիսի 2-ին երևանյան այգիներից մեկում Նիկոլ Փաշինյանին ուղղված մի քանի արտահայտություններից հետո Ավետիսյանը բերման էր ենթարկել, ձերբակալվել, որից հետո հարուցվել էր քրեական գործ։