00:00:00

Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը

19:06, 06 նոյեմբեր 2024 Իրավական

«Իմնեմնիմի» պոթքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստին հանվեց սահմանափակումը, որը կիրառվել էր հաղորդաշարի նկատմամբ։

Դատարանի որոշմամբ՝ վերականգնվեց հաղորդաշարը վարելու՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի իրավունքը։

«Կարևոր փաստ է, որ խոսքի ազատության այն սահմանափակումը, որը կիրառված էր «Իմնեմնիմի» հաղորդաշարի մասով, այսօրվանից վերացվեց»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասացին փաստաբանները՝ տեղեկացնելով, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը արգելքի վերացումից հետո այսօր արդեն կլինեն եթերում և հենց իրենք էլ կվարեն իրենց հեղինակային հաղորդումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր