Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետեւ մենք այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Գիտեք, որ 20 տարի ադրբեջանցիները ժամանակից զենք-զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանություննոերը ալան-թալանով էին զբաղված»,-ասաց նա:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե իրենք ծախեցին Արցախը, Միքայելյանն րձագանքեց. «Երկրապահը շարունակում է Սպարապետի թողած ավանդը ու Երկրապահը 44-օրյա պատերազմին 4 հազար մարդով մասնակցել է Ղարաբաղում 9 ուղղությամբ մարտական գործողություններին, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր եւ 2020-ից մինչեւ այսօր Երկրապահը գտնվում է Հայաստանի պետական սահմաններին, իր մարտական հերթապահություն է իրականացնում արդեն մեծ թվաքանակով, մոտ 7 ուղղությամբ էլ հիմա ենք պետական սահմանները պահում: Մեր գործը դա է եղել ի սկզբանե»: