00:00:00

Գյումրեցիները ունեն շանս կայացնելու ճիշտ որոշում.Վարդան Ղուկասյանը կմասնակցի Գյումրիի ընտրություններին

22:18, 26 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

«Գյումրեցիները ունեն շանս կայացնելու ճիշտ որոշում, ապագան կառուցելու որոշում, և այս հանդիպումը դառնալու է քարոզարշավի, կամ քաղաքական գործունեության սկիզբը, որը լինելու է և սկսվելու է Գյումրի քաղաքում>>։

Այս մասին է հայտարարել Վարդան Ղուկասյանը․ նա տեսակապով զրուցել է գյումրեցիների հետ․ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի քաղաքից քայլելով դարձավ վարչապետ, վերջը ևս Գյումրիից սկսվելու։

«Էդ վերջը սկսելու եմ ես, ո՛չ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը։ Նրանցից ոչ ոք պիտի չանի Նիկոլ Փաշինյանի հետագծի ջնջումը և հասնի մինչև էն կետին, որով ամբողջովին կջնջվի ՔՊ-ն երկրի երեսից։

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Վարդան Ղուկասյանը ուղղակի պարտավոր է խնդրել, աղաչել, պաղատել, համոզել գյումրեցիներին, որ դուք եք որոշելու Հայաստանի ապագան։ Ընտրելով ԴՕԿ կուսակցությանը, ԴՕԿ կուսակցության թեկնածուն դառնալով Գյումրիի քաղաքապետը, քաղաքը ոտքի է կանգնելու, մենք պայքարելու ենք կոռուպցիայի դեմ»։

Վարդան Ղուկասյանի խոսքով՝ Գյումրին լինելու է 2026 թվականի համապետական ընտրությունների այցեքարտը, և Գյումրիում կատարված աշխատանքով հայ ժողովուրդը կհասկանա, որ աշխատանք է կատարվել։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր