00:00:00

Փաշինյանն ու Ալիևը Կազանում անդրադարձել են ապաշրջափակմանը

21:13, 26 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կազանյան բանակցություններից Երևանը գոհ է, կան նաև շոշափելի արդյունքներ, երեկ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո «Ազատության»-ը փոխանցեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Իրենց գնահատականներով էլ, նաև իրենք պատմածներով էլ կարելի է եզրակացնել, որ արդյունավետ է եղել և շատ օգտակար», - նշեց Աղազարյանը:

Կազանում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների մանրամասներն արդեն Երևանում վարչապետը Փաշինյանը պատմել է ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նախկինում էր անում, այլ փակ ձևաչափով՝ միայն գործադիր և օրենսդիր մարմնի իր թիմակիցներին:

Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ ուշ երեկոյան հավաքվել էին Խորհրդարանում: Հանդիպման մասին միայն սուղ տեղեկատվությամբ հաղորդագրություն է հրապարակվել և արդեն ավանդական ձևաչափով կարճ մի տեսանյութ՝ վարչապետի մասնակցությամբ:

Հովիկ Աղազարյանը Փաշինյան-Ալիև քննարկման մանրամասները լսել և եզրակացրել է . - «Որոշակի մակարդակի անկեղծ զրույց է եղել, նաև կարևորն այն է, որ երկու կողմերն առանց որևէ մեկի միջնորդության պատրաստ են եղել, մետ 1,5 ժամ զրուցել են, 1,5 ժամվա ընթացքում շատ թեմաներ կարող են շոշափվել»:

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, սահմանազատման շարունակման հարցը, չի շրջանցվել նաև ապաշրջափակման թեման, որը Հայաստանի համար կնճռոտ խնդիրներից է: Այս հարցն, ի դեպ, կողմերը փոխադարձ համաձայնությամբ հանել էին խաղաղության պայմանագրի նախագծից։

Երևանն արդեն երկու ամիս է՝ առաջարկում է համաձայնեցված կետերով պայմանագիր ստորագրել, Բաքուն մերժում է՝ պնդելով, որ տեքստն ամբողջությամբ պետք է համաձայնեցվի ու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը:

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանն ու արտգործնախարար Միրզոյանը երեկ թիմակիցներին պատմել են, որ պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ ևս դրական առաջընթաց կա:

Այս մասին «Քաղաքացիական պայմանագրից» դեռ փակագծեր չեն բացում, բայց որ բանակցություններին կողմերն անդրադարձել են ապաշրջափակմանը, իսկ ավելի կոնկրետ՝ բեռնափոխադրումների վերականգնմանը, հաստատեց նաև իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր