00:00:00

Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորանք Ավստրիայի օրվա առթիվ

10:05, 26 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ավստրիային։

Այս  մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Մենք կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը և ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդումը, ներառյալ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում», - նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր