00:00:00

«Թուրքիայի հետ կարգավորումը մեծ հնարավորություններ է տալու Հայաստանին». թուրք լրագրող

23:54, 25 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Թուրքական մերձիշխանական «Star» լրատվական կայքում հրապարակվել է լրագրող Օյա Էրեն Օզքանի հոդվածը՝ «Հարավային Կովկասի ապագան․ Խաղաղություն, համագործակցություն և նոր հնարավորություններ» վերնագրով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լրագրողի պնդմամբ, Թուրքիայի հետ կարգավորումը մեծ հնարավորություններ է տալու Հայաստանին, որը բնակչության թվաքանակի ու տնտեսական խնդիրներ ունի։ Նշվել է, որ «3+3» հանդիպումը նույնպես հնարավորություն է ստեղծում Անկարա-Երևան հարաբերություններում կարգավորման համար, որի վրա դրական է ազդում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մեղմացումը։

Լրագրողը մասնավորապես նշել է, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը խաղաղության գործընթացին և «Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը կօգնեն ինչպես իր երկրին, այնպես էլ տարածաշրջանին…»։

Իսկ հոդվածի վերջնամասում լրագրողը գրել է, որ Թուրքիան կարող է պահպանել և ամրապնդել եղբայրական կապերը Ադրբեջանի հետ, ինչպես միշտ, և կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Նաև ընդգծել է, որ այս իրավիճակը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի համար, միաժամանակ դրականորեն կազդի տարածաշրջանային անվտանգության դինամիկայի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր