00:00:00

Ձեզ այս քննարկումների մեջ ներգրավողին պետք է փնտրել Ձեր շրջապատում. նախարարը՝ «Այբ»-ին

18:43, 25 մայիս 2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում, դիմելով «Այբ» դպրոցի աշխատակիցներին ու ուսանողներին, նշում է, որ 12-ամյա կրթական համակարգը փակելը «ֆեյքերի» տարածած լուր է: «Ձեզ այս քննարկումների մեջ ներգրավողին պետք է փնտրել Ձեր շրջապատում։ Կոչ եմ անում էդ սադրանքներին չտրվել։ Ես երեք օր է՝ Հայաստանում չեմ, առաջիկա օրերին պատրաստ եմ հանդիպել Ձեզ հետ ու փարատել Ձեր մտահոգությունները»,- գրել է նախարարը: Ա. Հարությունյանը նշել է նաև, որ հանդիպելու է Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ, միասին շատ անելիքներ ունեն: Հիշեցնենք, որ «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր «Այբ» դպրոցի ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճին՝ գրելով, որ իր համար «Այբ» դպրոցն ու «Այբ» կրթական հիմնադրամը կյանքի գործ են դարձել ճիշտ այնպես, ինչպես աշխարհի տարբեր անկյուններից 200-ից ավելի նվիրատուների համար: «Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ»-ի նկատմամբ, կվերանայենք նվիրատվություններ անելու ծրագրերը»,- նշել էր հիմնադրամի հիմնադիրներից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր