ՀՀ պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթականտարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին, որը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, Փարիզում` Սորբոնի հռչակագրիստորագրումից 20 տարի անց: Գագաթաժողովին մասնակցում էին ավելի քան 70 երկրներ, 39 կազմակերպություններ և Եվրոպական հանձնաժողովը:Վավերացվել են երկու կարևոր փաստաթղթեր` Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը:
Կոմյունիկեն շեշտադրում է ակադեմիական հիմնարար արժեքների և բուհական անկախության, ներառականության և հասանելիության սկզբունքները,որոնք շարժունության համար կարևոր նախապայմաններ են: Կարևորվում է նաև ուսուցման մեջ նորարարության և ուսանողակենտրոն մոտեցումներիկիրառման անհրաժեշտությունը: Այս կոմյունիկեով նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել բարձրագույնկրթության բարեփոխումների գործընթացը` հիմնվելով փոխվստահության ու թափանցիկության սկզբունքների վրա: