00:00:00

«Վերջին զանգի» միջոցառումներին ներկա են գտնվել վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները

19:30, 25 մայիս 2018

«Վերջին զանգի» և «Վերջին դասի» միջոցառումներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: Օրվա խորհրդով կազմակերպված հանդիսություններին տեղերում ներկա են գտնվել վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները: Քաղաքային իշխանության ներկայացուցիչները շրջանավարտներին շնորհավորել են հիշարժան օրվա կապակցությամբ և նրանց փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները: Հիշեցնենք, որ «Վերջին զանգին» նվիրված համաքաղաքային տոնական համերգային ծրագրի մեկնարկը տրվել մայրաքաղաքի Ազատության հրապարակում՝ երեկոյան ժամը 19:00-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր