00:00:00

Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ տարել են 2 մլն 500 հազար դրամ

17:28, 05 հոկտեմբեր 2024 Իրավական

Հոկտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Աշոտ Հ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14։00-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելու միջոցով, Դրոյի փողոցի 13 հասցեի մոտ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են 2 մլն 500 հազար դրամ գումար և անլար ականջակալ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Աշոտ Հ․-ն «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի վերահսկողության բաժնի ղեկավարն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր