00:00:00

Սեյրան Սարոյանի օգնականը՝ պատգամավորի նկարը պատերին փակցնելու մասին

14:37, 25 մայիս 2018

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Սեյրան Սարոյանը որևէ տեղեկություն չունի այդ մասին»։ Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի օգնական Գևորգ Ստեփանյանը, պատասխանելով մեր հարցին, թե համապատասխանում են տեղեկություններն այն մասին, որ Արմավիրի մարզի մի շարք գյուղերում, համայնքապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարը հանել, և տեղը փակցրել են Սեյրան Սարոյանի մեծադիր նկարը։ Գևորգ Ստեփանյանն ասաց, որ Սարոյանը զբաղված է իր առողջական խնդիրներով և նման տեղեկություն չունի։ Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն»-ը այսօր գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետերի գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել: Գյուղապետերն իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր