00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

14:13, 25 մայիս 2018

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացիկ և նախատեսվող միջոցառումները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԽԽՎ-ի միջև առկա համագործակցությունը` կարևորելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների, սոցիալական արդարության, ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև սպաների և պայմանագրային զինծառայողների վերապատրաստումների շարունակականությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր