00:00:00

Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022 թ. ընտրություններին․ Վահրամ Բաղդասարյան

13:33, 25 մայիս 2018

«Մենք մեր բոլոր առաջարկությունները 2017 թվականի ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ներկայացրել ենք, և եթե դուք հիշում եք, այդ օրենսգիրն ընդունվել է կոնսենսուսով բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ, որից հետո եղել են ընտրություններ, միջազգային կառույցների գնահատականներն էլ եղել են դրական»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոփոխությունների շուրջ առաջարկներ ունենալու-չունենալու մասին: Ինչ վերաբերում է նրան, որ արտահերթ ընտրությունները լինեն աշնանը, Բաղդասարյանն ընդգծեց, որ ինքն առաջ է շարժվում Սահմանադրությամբ, իսկ երբ կլինի փաստաթուղթ, կլինի քննարկում: «Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022 թ. ընտրություններին»: Խոսելով այն մասին, որ այս պահին խորհրդարանում մեծամասնությունը ՀՀԿ-ն է, իսկ կառավարությունում՝ ոչ, Բաղդասարյանն ասաց, որ այդ մասին ապրիլին պետք է մտածեին ու սպասեին 2022 թվականին և իշխանության գային ընտրությաններից հետո, այդ դեպքում մեծամասնություն կստանային։ «Հիմա ի՞նչ եք կարծում պիտի ասենք՝ ի վճակի չեն աշխատելու և նոր ընտրությունների պիտի գնանք։ ԱԺ-ն կարողանում է իր բնականոն աշխատանքները կատարել՝ առանց խոչընդոտելու կառավարության

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր