00:00:00

Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակված տեսանյութի վերաբերյալ հայտնում է

12:22, 25 մայիս 2018

Ս/թմայիսի 25-ին "www.civilnet.am"էլեկտրոնային կայքում հրապարակված՝ «Ազատամարդ․տունը 15 000 դրամով վաճառվեց, հինգ հոգի անօթևան դարձավ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը. Պարտապան Միխայիլ Իշխանյանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված են մի քանի կատարողական վարույթներ: Մասնավորապես, Միխայիլ Իշխանյանից՝հօգուտ ՀՀ դատախազության անհրաժեշտ է բռնագանձել 298 500 ՀՀ դրամ,հօգուտ «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ անհրաժեշտ է բռնագանձել 117 000 ՀՀ դրամ,հօգուտ ՀՀ բնապահպանության նախարարության անհրաժեշտ է բռնագանձել 384 000 ՀՀ դրամ և 100 000 ՀՀ դրամ,հօգուտ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ անհրաժեշտ է բռնագանձել 56 526 ՀՀ դրամ: Պարտապան Միխայիլ Իշխանյանի վերաբերյալ 17.12.2012 թվականին հարուցված կատարողական վարույթի կատարման շրջանակում իրականացված կատարողական գործողությունների արդյունքում պարզ է դարձել, որ պարտապանը ՀՀ Սյունիքի մարզի Վերին Գյոդաքլու (Վարդավանք) գյուղում գտնվող բնակելի տան, 2 տնամերձ հողամասերի և վարելահողի նկատմամբ համասեփականատեր է: Պարտապանին պատկանող այլ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել: Վերոնշյալ գույքերի վերաբերյալ պահանջատեր ՀՀ դատախազությանն առաջարկվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» 200-րդ հոդվածի համաձայն՝ դիմել դատարան՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Հիշյալ կատարողական վարույթը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ՍԴ2/0174/02/13 կատարողական թերթի հիման վրա 14.07.2015 թվականին վերսկսվել է: Համաձայն այդ կատարողական թերթի՝ անհրաժեշտ է Միխայիլ, Լենո, Արմեն, Արտյոմ, Նելլի և Քրիստինե Իշխանյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող վարելահողը, տնամերձ հողամասերը և վերջինիս վրա առկա բնակելի տունը վաճառել հրապարակային սակարկություններով, և դրա արդյունքում ստացված գումարը հետագայում բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ յուրաքանչյուրին 1/6-ի չափով: 19.09.2016 թվականին հարկադիր կատարողը որոշում է կայացրել ՀՀ Սյունիքի մարզի Վերին Գյոդաքլու (Վարդավանք) գյուղում գտնվող բնակելի տունը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ է նշանակվել 10.10.2016 թվականը:ՀՀ Սյունիքի մարզի Վերին Գյոդաքլու (Վարդավանք) գյուղում գտնվող բնակելի տան արժեքը, համաձայն ապրանքագիտական փորձաքննության արդյունքների, կազմել է 670 000 ՀՀ դրամ: Ըստ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի՝ բնակելի տունն առաջին անգամ աճուրդի է ներկայացվել 502500 ՀՀ դրամ մեկնարկային գնով: Բնակելի տան մեկնարկային գինը չկայացած 39հարկադիր էլեկտրոնային աճուրդների արդյունքում նվազել է՝ յուրաքանչյուր անգամ 10-ական տոկոսով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդներն իրականացվել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հարկադիր կատարման ծառայությունը հայտնում է նաև, որ արգելադրված գույքերը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը պարտապան Միխայիլ Իշխանյանին հանձնվել էառձեռն՝ 20.09.2016 թվականին: Մնացած համասեփականատերերը ծանուցվել են պատշաճ կերպով, փոստային առաքման միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ: Հարկադիր կատարման ծառայությունը հորդորումէԾառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս զերծ մնալ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր