00:00:00

Մատնահետքի բիզնեսը Քոչարյանին է պատկանե՞լ

11:16, 25 մայիս 2018

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո խաղի նոր կանոններ են սահմանվել գրեթե բոլոր ինստիտուտներում։ Այս օրերին բազմաթիվ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ նախկինում տարբեր համակարգերում բյուրոկրատական քաշքշուկներ ստեղծելու, կոռուպցիոն միջոցներով հարցեր լուծելու մեթոդները այլեւս չեն գործում։ Նախկին իշխանությունները գաղտնիք չէ որ արել են հնարավոր ու անհնարին ամեն բան քաղաքացիների գրպանը մտնելու համար։ Նման գործելաոճը հատուկ է եղել ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ նախագահին։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ իշխանափոխությունից հետո ««Զվարթնոց» օդանավակայանում այլևս մատնահետք չեն վերցնում։ Նկատենք, որ  այն նախկին իշխանության ներկայացուցիչների մասնավոր բիզնեսն էր: Մատնահետք վերցնելու ծառայությունը արժեր 2 դոլար, և այն ներառվել էր ավիատոմսի արժեքի մեջ: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով մատնահետքերի բիզնեսը պատկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Զվարթնոց» օդանավակայանից հաստատեցին տեղեկությունները, որ մատնահետքերը ստուգող սարքերը հանվել են, միաժամանակ ավելացնելով, որ առաջիկայում նոր ժամանակակից սարքավորումներ են տեղադրվելու։  Օդանավակայանից, սակայն պնդեցին, որ մատնահետքերը ստուգող սարքերը որւեէ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իհարկե առավել քան սպասելի էր, որ այն պետք է հերքվեր։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր