00:00:00

Լևոն Սարգսյանը մարդ է ուղարկել Մատենադարան՝ պահանջելով 100.000 դրամ աշխատավարձը

10:44, 25 մայիս 2018

Սերժ Սարգսյանի եղբայր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լևոն Սարգսյանը, Մատենադարանի հոգեբարձուների  խորհրդի անդամ է, ինչպես նաև Մատենադարանում 2016թ.-ից գրանցված է որպես փորձագետ:  Իրականում Լեւոն  Սարգսյանը միայն փաստաթղթերով է գրանցված Մատենադարանում, սակայն աշխատանքի երբեք չի ներկայանում։ Մինչդեռ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Լեւոն  Սարգսյանը աշխատանքային պարտականությունները որպես փորձագետ չկատարելով հանդերձ, բավականին ուշադիր է աշխատավարձը ստանալու հարցում։  Սարգսյանը, որպես փորձագետ Մատենադարանից ստացել է 100.000 դրամ աշխատավարձ, եւ եղել են դեպքեր , երբ 1-2 օր ուշացնելու դեպքում Լևոն Սարգսյանը մարդ է ուղարկել Մատենադարան և պահանջել, որպեսզի գումարը փոխանցեն իր բանկային հաշվին: Լեւոն Սարգսյանը աշխատավարձը ստանալու հարցում նման ճշտապահություն դրսեւորելով հանդերձ ճիշտ կաներ,նաեւ աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարեր։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր