00:00:00

Լավ եմ արել, գնացել եմ կազինո, պետության փողերը չեմ գողացել. Ալեն Սիմոնյան

14:32, 24 մայիս 2018

Լավ եմ արել, գնացել եմ կազինո: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե ինքը կազինո է գնացել: «Պարզվում է՝ բացի նրանից, որ նարկոման եմ, նաեւ կազինո եմ գնացել: Լավ եմ արել գնացել եմ։ Կարող եմ ասեմ, որ պետական պաշտոնյա չեմ եղել, պետության փողերը չեմ գողացել ու կարող եմ իմ ժամանցն անցկացնել օրենքով սահմանված յուրաքանչյուր ձեւով»,-հայտարարեց նա: Նշենք , որ այսօր՝ մայիսի 24-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր