00:00:00

Ամսական մեկ դոլարի ներդրում․ բաց նամակ Սփյուռքի նախարարին

13:42, 24 մայիս 2018

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ սփյուռքի նախարար Պարոն Մխիթար Հայրապետյանին Հարգարժան պարո ՛ ն Հայրապետյան, Սույն նամակով դիմում եմ Ձեզ արտերկրում ապրող բազմաթիվ հայերի անունից՝ առաջարկելով բացել հաշվեհամար, որի միջոցով յուրաքանչյուր հայ կկարողանա իր փոքրիկ ներդրումն ունենալ (ամսական մեկ ԱՄՆ դոլար) մեր երազած բարեկեցիկ և արդար երկրի կառուցման գործում: Հայաստանում ապրող բազմաթիվ հայեր, գտնվելով սոցիալապես անասելի ծանր պայմաններում, մուծում են իրենց հատկացված հարկերը: Մենք էլ մեր ազնիվ պարտքն ենք համարում նորաշունչ Հայաստանի բարգավաճման մասնակիցը դառնալ: Վստահ կարող եմ ասել, որ ամսական այդ մեկ դոլարը որևէ մեկի դրամապանակին նեղություն չի տալու, այլ հույս է արթնացնելու կուտակված մեծ գումարով կյանքի կոչել հիանալի ծրագրեր, որոնք կնպաստեն մեր ժողովրդի բարեկեցությանը: Խնդրում եմ հնարավորինս շուտ արձագանքել այս նամակ-խնդրանքի իրագործմանը, ինչպես նաև կոչ եմ անում մեր աշխարհասփյուռ հայերին անտարբեր չմնալ և իրենց հոգու պարտքը համարել ու մի կաթիլ ջուր ավելացնել գրեթե դատարկ դույլի մեջ՝ նորատունկ ծառը ջրելու և բերքատու դարձնելու համար: Խորին հարգանքով և Մեծագույն հույսով՝ Լիլիթ Խանոյան
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր