00:00:00

Ալեքսանդր Արզումանյանին 2500 եվրո կհատուցվի

16:58, 24 մայիս 2018

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռվել էր Արզումանյանի հարցը բավարարել: Գործը վերաբերում է փողերի լվացման գործով Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես նախկին արտգործնախարար եւ «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի, կալանքի տակ պահելու հանգամանքին: Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին եւ կալանավորվել: Դատարանը կայացրել է նրան կալանավորելու մասին որոշում հանցանքի ծանրության եւ իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու եւ կրկնահանցագործության վտանգի հիման վրա: Նրա կալանքը պարբերաբար երկարաձգվել է համանման հիմքերով՝ չնայած Արզումանյանի առարկություններին մինչեւ սեպտեմբերին նրա ազատ արձակվելը՝ հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությամբ: Ալեքսանդր Արզումանյանը պնդում է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը եւ խախտվել են ազատության եւ անձնական անձեռնմխելիության, ինչպես նաեւ եւ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները: Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, որ ՀՀ-ում այլևս քաղբանտարկյալներ չպիտի լինեն, Բաղրամյան 26-ից էլ դատավորներին հրամաններ չեն իջեցվելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր