00:00:00

Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա փաստաթուղթը Հայաստանին ոչինչ չտվող, նոր զիջումների մասին նախագիծ է, որը ներկայացվում է իբրև «խաղաղության պայմանագիր»․ Սաղաթելյան

19:12, 11 հունվար 2024 Հասարակություն

ՀՅԴ ՀՄ անդամ, «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․

«Երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին վստահեցնում էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին՝ երեք կարևոր սկզբունքների հիման վրա, որոնք հայկական կողմի համար կարմիր գիծ են.
 
1) Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.800 ք/կմ,
 
2) տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն` չսահմանափակելով երկրների սուվերենությունը և իրավազորությունը,
 
3) պետք է ձեւավորվեն պայմանագրի իրագործումը երաշխավորող միջազգային մեխանիզմներ։
 
Ի պատասխան` Ալիևը երեկ հստակ հայտարարել է.
 
1) Ադրբեջանի զորքերը որևէ հետ քայլ չեն կատարելու այն տարածքներից, որոնք զբաղեցրել են 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո,
 
2) միջանցք պետք է լինի, այն պետք է անցնի Մեղրիով և Ադրբեջանից Ադրբեջան մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգման,
 
3) Ադրբեջանը չի ընդունում միջազգային երաշխիք ամրագրելու հայկական կողմի պահանջը։
 
Ավելին` Ալիևը նաև հայտարարել է, որ դեմ է 1970 թ. քարտեզների հիմքով դելիմիտացիա սկսելուն և պահանջում է ՀՀ տարածքւոմ գտնվող 8 գյուղերը։
 
Փաստացի սա Բաքվի բռնապետի պաշտոնական հրապարակային պատասխանն է մեր պետության կադաստրի վկայական աղերսող Նիկոլ Փաշինյանին։
 
Սա Բաքվի բռնապետի պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են` Արցախը տանք, որ Հայաստանի Հանրապետությունը փրկենք։
Սա Բաքվի բռնապետի պատասխանն է միջազգային հանրությանը, ովքեր շաբաթը մի քանի անգամ արձանագրում էին «խաղաղության» պայմանագրի շուրջ առաջընթացի մասին։
 
Իրականում գործընթացի այս փուլում Ադրբեջանը ցանկանում է․
 
ա) լիգիտիմացնել և անշրջելի դարձնել իր մինչև օրս արձանագրած ձեռքբերումները՝ Արցախի բռնազավթման և ՀՀ տարածքների օկուպացիայի մասով,
 
բ) որևէ պարտավորություն չստանձնելով` չսահմանափակել իր հետագա գործողությունները։
 
Այս պարագայում Ադրբեջանի հետ 《խաղաղություն》բառը պարունակող վերնագրով պայմանագրի ստորագրումը նշանակում է․
1․ պաշտոնապես ընդունել, որ ՀՀ-ն պատերազմի մեջ է գտնվել Ադրբեջանի հետ,
 
2․ լեգիտիմացնել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանի ձեռքբերումները,
 
3․ ոչնչացնել Արցախի հայրենակիցների իրավունքների պաշտպանության հնարավորությունները։
 
Փաստն այն է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա փաստաթուղթը ՀՀ-ին ոչինչ չտվող, նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է, որը մեր հասարակությանը ներկայացվում է իբրև խաղաղության պայմանագիր:
 
Ստեղծված իրավիճակից դուրս գալու, մեր առաջ կանգնած մարտահրավերները հաղթահարելու, իրական խաղաղության հասնելու մի ճանապարհ կա՝ ազատվել այս ոչ հայկական կառավարությունից,
 
ձևավորել ազգային իշխանություն, կառուցել նոր որակի ազգային, մրցունակ պետություն, որն ի վիճակի կլինի հաղթահարել ներքին և արտաքին մարտահրավերները»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր