Օրերս Իրանի կենտրոնական Քերման քաղաքի գերեզմանոցում պայթյունների էին արձակվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ: Այս առիթով Հայկական Սփյուռքի ներկայացուցիչներն իրենց նախաձեռնությամբ այցելել են Կապան՝ Իրանի հյուպատոսություն իրենց խորին ցավակցությունը հայտնելու Իրանում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետեւանքների կապակցությամբ։ Վերջիններիս գլխավորությամբ՝ ի նշան ցավակցության և հարգանքի ծաղկեպսակներ խոնհարվեցին: Իրանի դեսպանատան աշխատակիցներն էլ իրենց հերթին պատասխանն շնորհակալությունն են հայտնել նման ուշադրության և վերաբերմունքի համար:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։ Ընդգծենք, որ Իրանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են` որպես ահաբեկչություն։ ՀՀ ԱԳՆ այս առիթով ցավակցական ուղերձ է հղել՝ ասելով. «Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 100 անմեղ խաղաղ բնակիչ: Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»: Հավելենք նաև, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն տարածել է հայտարարություն, որով անընդունելի է համարել Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանի ցանկացած երկրում տեղի ունեցող նման ահաբեկչությունը: Ընդգծել են՝ ահաբեկչությունը, ինչպես պատերազմը, չի կարող արդյունավետ գործիք լինել քաղաքական և տնտեսական հակասությունները լուծելու հարցում։ Հենց նման մեթոդներն են խանգարում ոչ միայն պետությունների, այլ նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի զարգացմանը։ Պետք է ամեն ջանք գործադրել՝ վերացնելու ահաբեկչական խմբավորումներն ու իրավիճակը ապակայունացնող խմբերը։
Ժամանակակից դիվանագիտության զարգացման հիմնադրամի նախագահ Ամրամ Պետրոսյանը շեշտել է նաև սույն իրողությունը. «Քաղաքական ահաբեկչությունը միջազգային ժամանակակից քաղաքական և տնտեսական գործընթացներում ծայրահեղական և մաքսիմալ ապակառուցողական մոտեցման հետևանք է։ Նրանք, ովքեր կանգնած են այս իրադարձությունների հետևում, հետապնդում են ամբողջ Մերձավոր Արևելքի ապակայունացման նպատակները: Ահաբեկչությունը, ինչպես և ֆաշիզմը, որևէ արդարացում չի կարող ունենալ։ Սրանք 21-րդ դարի մարդկության դեմ հանցագործություններ են»: Պետրոսյանն իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշում է այն մասդին, որ այս իրադարձությունների հետևում իսկապես վտանգավոր և կործանարար ուժեր են կանգնած։ Քաղաքական ահաբեկչության մոտեցումների կողմնակիցները դատապարտված են ոչ միայն ավանդական արժեքների, մշակույթի և համայնքների ոչնչացման, աայլև նրանք ժխտում են ցանկացած արժեք և բարոյական ուղեցույց: Փաստորեն, այս ուժերը գաղափարապես ներկայացնում են բացարձակ քաղաքական վակուում։ Արդյունքում ֆաշիզմի այս ձևի շարժիչ ուժը ատելությունն է որոշակի սոցիալական խմբերի՝ բնակչության աշխարհիկ կամ կրոնական խմբերի, տարբեր ազգությունների մարդկանց, ինչպես նաև այլ սոցիալական խմբերի և շերտերի նկատմամբ։