00:00:00

Երևանում լկտի պահվածք դրսևորած ՌԴ քաղաքացները ձերբակալվել են

13:07, 09 դեկտեմբեր 2023 Իրավական

Երեկ գիշերը Երևանում խայտառակ դեպք է տեղի ունեցել, այս մասին ահազանգել է լրագրող Գոհար Հայրապետյանը:

«Ոչ ադեկվատ վիճակում գտնվող (հավանաբար, թմրանյութերի ազդեցության տակ) երկու ՌԴ քաղաքացի շրջել են քաղաքով, հայհոյել մարդկանց, վիրավորել, ծեր տատիկի առաջարկել ծեծել ինչպես Սիդորովի այծին  (давай отпи…дим бабулю), ծաղիկներ վաճառողից ծաղիկները խլել և ոտատակ տվել՝ ասելով Ռամզան Կադիրովի գերեզմանին դնելու, մրգերը շպրտել հյութեր քամող աղջկա դեմքին...
Մի խոսքով՝ խայտառակ են իրենց պահել:

Բոլոր վիդեոները չեմ տեղադրում, որովհետև ամբողջությամբ հայհոյանք են պարունակում և անպարկեշտ պահեր: Ընտրել եմ ամենաանմեղները: Այս ամենը նկարել են հենց իրենք: Չգիտեմ` ինչպես է տարածվել, հավանաբար, իրենց սոցցանցերում են դրել»,- իրավիճակը ներկայացրել է Հայրապետյանը:

ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, որ գույքի վնասման ու խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 օտարերկրացի է ձերբակալվել:

Տեսանյութը՝ Aysor.am-ի տելեգրամյան ալիքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր