Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, Արցախցի Սլավիկ Աղաբալյանը, որի ընտանիքի անդամները այժմ գտնվում են Արցախում։
Սլավիկ Աղաբալյանի հայրը հրաժարվել է զենքը վայր դնել և այս պահին Արցախում կռվում է։
Նշենք, որ ոստիկանությունը մի քանի օր է` դաժանորեն բերման է ենթարկում ցույցի մասնակիցներին, ծեծի ենթարկում նրանց։