00:00:00

Հավաքի մասնակիցների կողմից ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

18:38, 21 սեպտեմբեր 2023 Իրավական

Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին հարվածներ հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:

Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է հայհոյանքներով, կամ անպարկեշտ արտահայտություններով, կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել են ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր