Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ուզում հավատալ, որ Կարեն Դեմիրճյանի վրա կրակողը կարող է կապ ունենալ հայ ժողովրդի հետ:
«Ես չեմ ուզում ու չեմ կարող հավատալ, որ այն ձեռքը, որը կրակել է Կարեն Դեմիրճանի վրա, կարող է որևէ հոգևոր, արժեքային, մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի հետ, ես չեմ կարող դրան հավատալ»,- Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանը հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց` չի կարող հավատալ, որ հայկական հողի վրա քայլող որևէ մեկի մտքով կարող էր անցնել Կարեն Դեմիրճյանի սպանությունը կազմակերպել:
«Դա հանցագործություն էր Հայաստանի նկատմամբ»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանին շատ մեծ պատիվ կբերի, երբ կարողանան աներկբա ՀՀ քաղաքացիներին տալ կոնկրետ պատասխաններ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ, թե ինչու ու ինչպես դա տեղի ունեցավ ու ովքեր են մեղավորները: