Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․
«Հարգելի խմբակիցներ, Գարիկ Գալեյանին են ձերբակալել, «Որդիների կանչ» ՀԿ-ից։
Այս պահին Երևանի քննչականում է (Զեյթուն, Պարույր Սևակի 4), ժողովուրդը հիմա հավաքվում է այնտեղ։
Նիկոլաթուրքական մեքենան հետևողական ձևով պայքարում է այդ ՀԿ-ի ղեկավարության դեմ, որովհետև շատ լավ հասկանում է, որ այդ մարդկանց շուրջ զոհվածների շատ ծնողներ են համախմբվում։
Հասկանում են նաև, որ որ իրենց ստանդարտ ձևերով («նախկին են, թալանչի են, ֆլան-ֆստան են») վարկաբեկել չեն կարող։
Անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից, երբ Եռաբլուրում կարմիր բերետավորները Նիկոլի հրահանգով հարձակվեցին զոհվածների ծնողների վրա, «Որդիների կանչը» իրենց աչքի փուշն է»։