00:00:00

«Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»․ ՔԿ-ից հայտնում են՝ Միկա Բադալյանից և Աշոտ Գևորգյանից բացի, ևս 5 անձ է ձերբակալվել

16:55, 07 սեպտեմբեր 2023 Իրավական

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն անդրադարձել է այսօրվա աղմկահարույց ձերբակալություններին

«Քանի որ շատ արագ տարածվում են տարատեսակ անճշտություններ պարունակող տեղեկություններ ու շահարկումներ, անհրաժեշտ եմ համարում այս պահին տեղեկացնել հետևյալի մասին։

ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։

Ձևավորվել է քննչական խումբ։

Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա  վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»,- գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր