Պաշտպանության նախարարի հրամանով օրեր առաջ Արթուր Ումրշատյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետի տեղակալ։ Մամուլի հրապարակումների համաձայն Ումրշատյանն առաջիկայում պետի տեղակալի պաշտոնից նշանակվելու է պետ։
Ով է Արթուր Ումրշատյանը։
Նա ժամանակին աշխատել է ոստիկանության համակարգում, հետո հեռացել և համակարգ վերադարձել արդեն 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, բացառապես իր քաղաքական հայացքների համար։ Ումրշատյանը ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի հետ ունի բարեկամական կապեր և ոստիկանության համակարգ վերադարձել ու միանգամից պատասխանատու պաշտոնի նշանակվել է բացառապես այս հանգամանքով պայմանավորված։ Այլ կերպ ասած ԽԾԲ-ն իբրև թե մերժող իշխանությունը ինչպես բոլոր համակարգերն, այնպես էլ ոստիկանությունում կիրառեց այդ արատավոր պրակտիկան։ Ումրշատյանը նշանակվեց ձևավորված Պարեկային ծառայության ղեկավարի պաշտոնում։ Թե ինչպիսի «հերոսական» դրվագներ կան պարեկների աշխատանքի հետ կապված, թերևս հայտնի է բոլորին։
Ումրշատյանը՝ սկանդալի կենտրոնում։
2012 թվականի նոյեմբերի 21-ին տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ վթարի է ենթարկվել պարեկային ծառայության այդ ժամանակվա ղեկավար Արթուր Ումրշատյանը։ Նա Toyota Corolla-ով շուռ է եկել։ Հետը եղել է կինը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հրապարակումների համաձայն պարեկային ծառայության ղեկավարն ալկոհոլ օգտագործած է եղել։ Այս փաստը հնարավորինս արագ փորձ կատարվեց թաքցնել, իսկ Ումրշատյանն իհարկե պատասխանատվության չենթարկվեց։
Պատասխանատու պաշտոնում, անպատասխանատու և գործից անտեղյակ Ումրշատյանին նշանակելով ոստիկանության ղեկավարությունը պարբերաբար հայտնվում էր մեղմ ասած անհարմար իրավիճակներում։ Այդպիսիք, շատ են, բայց թերևս «Համմերի» վարորդի մասնակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը պատճառ դարձավ, որ Ումրշատյանին հեռացնեն համակարգից։ Ոստիկանության ղեկավարությունը ի վերջո գիտակցեց, որ «անպիտանները» համակարգում տեղ չպետք է ունենան, առավել ևս՝ զբաղեցնեն կարևորագույն պաշտոններ ու հրաժարվեցին Ումրշատյանի ծառայություններից։
Ու այս ամենից հետո առնվազն զարմանալի ու տարակուսելի է, որ հիմա Ումրշատյանին վստահվել է աշխատանք ու պաշտոն Պաշտպանության նախարարությունում, ավելին՝ Ռազմական ոստիկանությունում։ Թե որքանով կարոր է այս կառույցի դերն ու նշանակությունը բանակի կարգուկանոնի հաստատման գործում, թերևս բացատրելու կարիք չկա, հետևաբար հարց է առաջանում, ինչու ոստիկանության համակարգում այլևս ոչ պիտանի Ումրշատյանը, հանկարծ պիտանի դարձավ բանակի համար։ Ակհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք քաղաքական որոշման հետ և Ումրշատյանին ՊՆ ՌՈ տանելը ուղիղ կապ ունի Փաշինյանի անձնական որոշման հետ։
Խիստ վտանգավոր նշանակում է կատարվել, հաշվի առնելով, որ Ումրշատյանը իր ղեկավարած Պարեկային ծառայությունում թույլ է տվել խայտառակ բացթողումներ ու միայն այն հանգամանքը, որ Ումրշատյանի պարեկները մեկ կարգազանց վարորդի չէին կարողանում բռնել, կարելի է եզրակացնել, թե ինչպես է նա աշխատելու ռազմական ոստիկանությունում։
Պաշտպանական գերատեսչությունը եզակի կառույցներից է, որտեղ քաղաքական հայացնքների համար պաշտոններ «բաժանելը» ոչ միայն վտանգավոր է, այլև՝ անվտանգային խնդիրներ կարող է առաջացնել, ու այս դեպքում էլ Ումրշատյանի քաղաքական հայացնքներն ու «դուխով» գլխարկը փրկել չեն կարող։
Irakanum.am