ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Նիկոլն առաջին անգամ «Ղարաբաղի հայեր» ձեւակերպումն արեց դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը՝ հենց Ստեփանակերտում։
Այն ժամանակ արձագանքեցի ու հրապարակային մտահոգություն հնչեցրեցի ,որ ի՞նչ «Ղարաբաղի հայեր»…այդ դեպքում էլ Ադրբեջանը կարող է խոսել «Ղարաբաղի ադրբեջանցիների» մասին՝ հարցին տալով ընդամենը միջհամայնքային կարգավիճակ։
Գրեթե ոչ մեկ դրան ուշադրություն չդարձրեց։
Իսկ հիմա արդեն փաստաթղթերում են գրում «Ղարաբաղի հայեր», չնայած պետք է գրվեր ու նախկինների ժամանակ գրվել է միշտ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթը։
Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր,քան թե այսօր»»։