Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:
Վարչապետը վարպետին մաղթել է առողջություն, ստեղծագործական էներգիա և շնորհակալություն հայտնել նրան բեղմնավոր գործունեության համար:
Նիկոլ Փաշինյանը և Արտավազդ Փելեշյանը քննարկել են նաև արվեստի ու կինոյի զարգացմանը վերաբերող հարցեր: