00:00:00

Ռուսաստանը մտադիր է բարձրացնել ԼՂ սուբյեկտայնությունը, բայց կա կարեւոր պայման․ Լեպեխինը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

21:25, 22 փետրվար 2023 Քաղաքականություն

Ռուսական կողմը լրջորեն դիտարկում է ԼՂ սուբյեկտայնությունը բարձրացնելու հնարավորությունը, եւ Ռուսաստանի կողմից նման առաջարկները բխում են այդ խնդրի լուծման բանաձեւի որոնումից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարացման տեսքով եւ այլն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։ Սակայն, ինչպես հավելեց փորձագետը, Ռուսաստանին այսօր ոչ մի լրացուցիչ ճակատ պետք չէ, ակտիվության ոչ մի ուղղություն եւ թեժ կետեր ոչ մի պարագայում Ռուսաստանին պետք չեն, առավել եւս Կովկասում, որտեղ Թուրքիան տվյալ ժամանակահատվածում կարեւոր ալիք է Մոսկվայի համար:      

«Ռուսաստանն ու Թուրքիան դաշնակիցներ չեն, նրանց միջեւ հարաբերությունները ցանկացած պահի կարող են փչանալ, եւ Ռուսաստանի Դաշնության համար դա լուրջ հարված կլինի, եւս մեկ կոնֆլիկտային ուղղության բացում։ Ուստի Ռուսաստանը մինչեւ Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտը չի կատարի որեւէ կոնկրետ քայլ, որը շոշափում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը Հարավային Կովկասում։ Կլինեն խաղաղապահ քայլեր, բայց ոչ ավելին։  Իսկ «հատուկ ռազմական գործողությունից» հետո տրամաբանական է, որ Ռուսաստանը ակտիվացնի իր գործողությունները Հարավային Կովկասում եւ առաջին հերթին ղարաբաղյան հարցի լուծման առաջարկների միջոցով՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հայերի բնակչության»,-նշեց Լեպեխինը։ Քաղաքագետը հավաստիացրեց, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ խաղից դուրս բերվի Ռուբեն Վարդանյանը (Լեռնային Ղարաբաղի պետական նախարար-խմբ.): «Ուստի Մոսկվան անձամբ նրան ինչ-որ աջակցություն կցուցաբերի, համենայն դեպս, դեմ կլինի նրա վրա արտաքին ազդեցությանը»,-ընդգծեց փորձագետը։   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր