Երկրի ներսում չի հաջողվում ներկայիս իշխանություններին այլընտրանքային օրակարգ ձեւավորել։ Այս մասին փետրվարի 22-ին քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։
Նա նշեց, որ Հայաստանը պետք է աշխատի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ՝ բանակի, ռազմարդյունաբերական համալիրի, հետախուզության, քաղաքացիական պաշտպանության եւ այլն։
Պատգամավորը շատ կարեւոր անվանեց տեղեկատվական աշխատանքն ու խնդրի էությունը աշխարհին ներկայացնելը։ «Կա՞ արդյոք հավանական խաղաղ պայմանագրին հետեւելու երաշխիք Ադրբեջանի կողմից, որն արդեն իսկ խախտել է իր պարտավորությունները եւ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Մենք արտերկրում ասում ենք, որ պատերազմ չենք ուզում, բայց ուզում ենք, որ լուծվեն այն պատճառները, որոնք հանգեցրել են ստեղծված իրավիճակին, այլապես կոնֆլիկտայնության մակարդակը բարձր կմնա»,- ասաց Գեւորգյանը։
Նա հավելեց, որ Հայաստանում շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ երկրում վարվող քաղաքականությունը հակառուսական է՝ հայտարարությունների ու քայլերի տեսքով։ «Առաջին հայացքից այդպես է. Բայց կարեւոր է հասկանալ, թե ինչու է դա այդպես։ Այս իրավիճակը կարելի՞ է փոխել։ Արդյո՞ք Ռուսաստանը ռեսուրսներ կունենա իր շահերի գոտում իրադարձությունների զարգացումը վերահսկելու համար։ Հարցը միայն Հայաստանի մեջ չէ. Ռուսաստանը նույն խնդիրներն ունի Մոլդովայի, ասիական երկրների պարագայում, ՀԱՊԿ միասնությունը պահպանելու անհրաժեշտություն կա»,- եզրափակեց պատգամավորը։