00:00:00

Բոլորիս համար Սիրիան երկիր է, որ ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված հայերին․ թուրքագետ

19:25, 16 փետրվար 2023 Քաղաքականություն

«Բոլորիս համար Սիրիան նաև երկիր է, որը 1915 թվականին ապաստան է տվել թուրքական հերթական ցեղասպանությունից փրկված հայերին և հնարավորություն ստեղծել հայության մի հատվածի գոյության շարունակման»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը․ 

«Այսօր, որպես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, այցելեցի մեր բարեկամ երկրի` Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն և անձամբ իմ ու ֆակուլտետի անունից ցավակցություն հայտնեցի մեծարգո դեսպան Նորա Արիսյանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

Արևելագիտության ֆակուլտետի համար Սիրիան ոչ միայն երկիր է, որն ուսումնասիրում են, այլև երկիր է, որտեղ ուսանել են արևելագետ-արաբագետների շատ սերունդներ և այդ երկրի հետ կապված ունեն ջերմ հիշողություններ ու առանձնահատուկ վերաբերմունք:

Բոլորիս համար Սիրիան նաև երկիր է, որը 1915 թվականին ապաստան է տվել թուրքական հերթական ցեղասպանությունից փրկված հայերին և հնարավորություն ստեղծել հայության մի հատվածի գոյության շարունակման: Իսկ ինձ համար Սիրիան նաև առանձնահատուկ է որպես մայրական պապիս ու տատիս երկրորդ հայրենիք, ուր 1915-ին հայտնվել են կիլիկիացի նախնիներս և ես այդ վերընձյուղված հայկական ընտանիքներից մեկի շառավիղն եմ»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր