Վլադիմիր Ժիրինովսկու որդին՝ Օլեգ Էյդելշտեյնը հարձակվել է ոստիկանի վրա: Ծեծկռտուքից հետո նրան բերման են ենթարկել։
Էյդելշտեյնը Սուրբ Վալենտինի օրը նշել է Մոսկվայի կենտրոնում գտնվող Tkemali ռեստորանում։ Երեկոյի ընթացքում տղամարդը որոշել է սկանդալ սարքել, իսկ աշխատակիցները՝ ոստիկանություն են կանչել՝ ծեծկռտուքը կանխելու համար։
Սակայն ժամանած ոստիկանները, ընդհակառակը, միայն սադրել են Էյդելշտեյնին։ Ժիրինովսկու որդուն տարել են բաժին, որտեղ նա շարունակել է կռիվ անել։ Ըստ ոստիկանության՝ այնտեղ նա բռունցքով հարվածել է ոստիկանության լեյտենանտի կրծքավանդակին, ինչից սպայի աջ ողնաշարի հատվածում կապտուկ է առաջացել (վնասվածքն արձանագրել են բժիշկները)։
Տղամարդուն վարչական պատասխանատվության են ենթարկել ռեստորանում մանր խուլիգանության համար, սակայն ոստիկանին հարվածելու համար նրա վրա կարող է քրեական գործ հարուցվել: Այժմ նրա գործողությունները քննվում է Քննչական կոմիտեում։