00:00:00

«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան կնկարահանի շանսոնյեի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը

10:05, 16 փետրվար 2023 Հասարակություն

2024 թվականին աշխարհը կտեսնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:

Աղբյուրը մանրամասնում է՝ ֆիլմը կարտադրվի Ֆրանսիայում։

«Սպասված ու բացառիկ այս նախագծի մասին այլ մանրամասներ խոստանում ենք պատմել առաջիկայում»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր