00:00:00

Իշխանության՝ ավելի վաղ «սղցրած» ևս մեկ «ռեֆորմ» մինչ այդ հնչեցրած խոստումների շրջանակում չէ

10:43, 15 փետրվար 2023 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

Մարտ ամսվանից մեկնարկում է կառավարության հայտարարած վարժական հավաքները:

 

Սրանք առաջին հավաքներն են, որոնք նախատեսված է 25-օրյա ժամկետով:

 

Իշխանության` ավելի վաղ հայտարարված սկզբունքը, թե պահեստազորայինները կարող են ընտրել տարվա կոնկրետ իրենց հարմար ժամանակահատված, փաստացի չի գործում. համենայդեպս այդ մասով համապասխան ցուցումներ և հրամաններ զինկոմիսարիատներին չի իջեցվել:

 

Որքան ես եմ հասկանում թեման քննարկվել է, սակայն եզրակացությունն այն է եղել, որ պահեստազորայինների նախընտրություններն ու վարժական հավաքների կազմակերպչական առանձնահատկությունները համադրելի չեն:

 

Հավաքներին վերաբերվող մեկ այլ խնդիր. այն հոդվածով, որով զորակոչվում են պահեստազորայինները, ենթադրում է գործատուի պարտավորություն վերջիններիս աշխատանքային հաստիքը պահպանելու վերաբերյալ, սակայն դա չի ենթադրում սահմանված 25-օրյա ժամկետում աշխատավարձի պահպանում:

 

Սա նշանակում է, որ եթե, օրինակ, զորակոչված պահեստազորայինը քաղաքացիական կյանքում, 25-օրյա աշխատանքի համար ստանում է 250-300հզ աշխատավարձ, ապա զինված ուժեր հավաքների զորակոչվելու դեպքում 150-170 հզ.:

 

Այսինքն` մարդիկ երկրին ծառայություն են մատուցում, սակայն շատերի դեպքում դա լինելու է սեփական եկամուտների կրճատման հաշվին:

 

 

Պատերազմի կամ ֆորս-մաժորի պայմաններում իրավիճակը ինչ-որ տեղ կարելի է հասկանալ` այդ պահին կարևորն աշխատավարձային խնդիրները չեն, սակայն համեմատաբար խաղաղ պայմաններում, այն էլ 25-օրյա ժամկետով ծառայության պայմաններում` ոչ:

 

ՊՆ-ում հավաստիացնում են, որ այս ուղղությամբ լուծումներ են փնտրում, բայց փաստ է, որ դրանք դեռ չկան:

 

Փաստորեն իշխանության` ավելի վաղ «սղցրած» ևս մեկ «ռեֆորմ» մինչ այդ հնչեցրած խոստումների շրջանակում չէ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր