00:00:00

Որևէ մեկը լեգիտիմություն չունի Արցախի ինքնորշման իրավունքը կասկածի տակ դնող փաստաթղթի շուրջ բանակցություններ վարել

20:43, 14 փետրվար 2023 Քաղաքականություն

ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չի կարող ունենալ հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը․

«Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը նշանակում է հրաժարում ՀՀ անկախության հռչակագրից, որտեղ բառացիորեն ասված է․

«կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»

Հետևաբար՝ ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չի կարող ունենալ հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից։ Դա պարտականություն է, ոչ թե իրավունք։

Հայաստանում բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը շարունակում է պաշտպանել Արցախյան շարժման սկզբունքները և չի տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում։ Ավելին, ըստ նույն հարցումների Ադրբեջանի գործողությունները ոչ թե հայ ժողովրդի շրջանակներում նվազեցնում են Արցախը պաշտպանելու պատրաստակամությունը, այլ ամրապնդում են Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու կամքը։

Այսպես, եթե 2022 թ․ ՀՀ բնակչության 86,2%-ն էր անըդնունելի համարում Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ապա 2023 թ․, ըստ հարցումն անցկացնող նույն ընկերության, այդ թիվն աճել է՝ հասնելով 97,4%-ի։

Անգամ իշխող ՔՊ կուսակցությունը 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշախանության է եկել Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության նախընտրական ծրագրով, որտեղ բառացի գրված է․

«Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին»։

Հետևապես՝ Հայաստանում որևէ մեկը լեգիտիմություն չունի Արցախի ինքնորշման իրավունքը կասկածի տակ դնող փաստաթղթի շուրջ բանակցություններ վարելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր