Փետրվարի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին:
Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։
ԱԽ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: Ա.Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը:
Դեսպանն ընդգծել է, որ հայ-լատվիական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների ի կատար ածմանը: