Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներին միասնության կոչ է արել։
«Մարտահրավերները բավականին շատ են, մենք մեր նախագահության ժամանակ ռիսկի ենք դիմել ծրագրում գրելու՝ փորձել լուծել խնդիրները, որ ունենք, հատկապես, ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններում։ Դուք լավ գիտեք Կովկասը և Կենտրոնական Ասիան: Մենք այնտեղ խնդիրներ ունենք: Եկեք փորձենք լուծել դրանք և որքան հնարավոր է միավորվել»,- ասել է Բելառուսի ղեկավարը, հայտնում է «ԲելՏա»-ն։
Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է միավորվեն և գործեն միասին, քանի որ այդպես միշտ ավելի հեշտ է։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ մենք ինչ-որ տեղ հանգիստ կնստենք` նման բան չի լինի: Կգա ժամանակը, այն հեռու չէ, տառացիորեն վաղը, և այն կպահանջի կողմնորոշվել, որոշակի դիրքորոշում զբաղեցնել։ Ես չեմ ասում՝ ի վնաս ազգային շահերի և այլն, բայց մեր բոլոր միութենական թերություններով հանդերձ՝ պետք է հստակ որոշել սեփական քաղաքականությունը, սեփական գիծը, որպեսզի միասին գործենք»,- հայտարարել է Լուկաշենկոն։