00:00:00

Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք. Հակոբ Արշակյան

11:56, 12 փետրվար 2023 Հասարակություն

Որպես հրավիրյալ երեկ Ջերմուկում ՀՀ Վարչապետի, գործադիր և դատաիրավական համակարգի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ԱԺ գործընկերների հետ մասնակցեցի Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթական, իրավական, առողջապահական, պաշտպանական համակարգերն այս առումով ամենանախոցելիներից են։

Հայաստանի սոցիալ֊տնտեսական զարգացման, մրցակցային առավելության գրավականը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնցից ամենակարևորը կոռուպցիայի բացառումն է` բոլոր մակարդակներում։

Կոռուպցիայի դեմ անողոք պայքարն այս առումով այլընտրանք չունի։

Հ.Գ. Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր