Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետությանը Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:
«Անկեղծ շնորհավորանքներ մեր գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ: Հենց այս օրը Հայաստանը հարևան Իրանին մաղթում է բարգավաճում և հարատև խաղաղություն»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ն թվիթերի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։