Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը:
Սուրեն Պապիկյանը կարևորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Զինված Ուժերում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, մարտական պատրաստությունը, ինչպես նաև արելավվել սպայակազմի սոցիալական պայմանները: