00:00:00

Թուրքական կողմում հայկական բեռնատարներին դիմավորել է Իգդիրի ԱԻՆ–ի պետը

14:47, 11 փետրվար 2023 Հասարակություն

Հայաստանից Մարգարայի կամուրջով Թուրքիայի երկրաշարժի գոտի բեռնատարներով օգնություն ուղարկելու հետ կապված թուրքական մամուլում նոր մանրամասներ են գրել։

Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ Հայաստանից Մարգարայի կամուրջով Թուրքիա անցնելուց հետո կամուրջի մոտ հայկական բեռնատարներին դիմավորել է Իգդիրի արտակարգ իրավիճակների վարչության պետ Բուրհան Չոլլուն։ Համապատսախան ընթացակարգից հետո հայկական բեռնատարները մեկնել են աղետի գոտի։

T24–ը նշել է նաեւ, որ 1988–ի Սպիտակի երկրաշարժից հետո Թուրքիայում Կարմիր մահիկի կողմից հավաքված օգնությունը նույնպես Մարգարայի կամուրջով է ուղարկվել Հայաստան։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր