Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կնոջ հետ ժամանել է Հալեպ, այցելել ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժածներին, հետաքրքրվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքով, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։
Ասադն ու նրա կինը՝ Ասման, այցելել են քաղաքի համալսարանական կլինիկա, որտեղ բուժման մեջ են գտնվում տասնյակ տուժածներ։ Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է նախագահը կնոջ հետ զրուցում հիվանդների՝ տարեց կնոջ, տղամարդու եւ երեխայի հետ։
Ասադը բարձր է գնահատել այս օրերին բուժաշխատողների գործունեությունը։ Նա նաև դատապարտել է Արևմուտքի անտարբերությունը սիրիական աղետի հանդեպ։
Նշենք, որ Սիրիայում, վերջին տվյալներով, ավերիչ երկրաշարժից զոհվել է ավելի քան 3500 մարդ: