00:00:00

Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շարունակում է անփոփոխ առաջնահերթություն մնալ ԱՄՆ համար

13:31, 11 փետրվար 2023 Քաղաքականություն

Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շարունակում է առաջնահերթություն լինել ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլև հենց պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի վկայությունն են այս հարցի շուրջ նրա ուղիղ շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Ամասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։

 

«Սա այն է, ինչի շուրջ մենք շարունակելու ենք կենտրոնացած լինել։ Միացյալ Նահանգները շարունակում է հաստատակամ լինել՝ բոլոր տարբերակներով ներգրավվելով՝ առաջ մղել խաղաղությունը՝ լինի դա երկկողմ ձևաչափով, թե ԵՄ մեխանիզմների կամ ԵԱՀԿ միջոցով։ Ինչպես ասացի, Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շարունակում է մեզ համար անփոփոխ առաջնահերթություն մնալ»,- հայտնել է Վեդանթ Պատելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր