Այսօր՝ փետրվարի 10-ին, Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ Արցախի Հանրապետության լեգենդար՝ «Եղնիկներ» զորամասի առաջնագծում ծառայած, քառօրյա պատերազմի ժամանակ հակառակոդին արժանի հակահարված տված և վիրավորում ստացած զինվոր Արթուրի և նրա ընտրյալի՝ Դիանայի պսակադրությունը։ Հաղորդում է shamshyan.com-ը։
Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ընտրյալի հարազատները, բարեկամները։
Հոգևոր հովվի կողմից պսակադրվելուց հետո քավոր Յուրի Մաթևոսյանի ուղեկցությամբ եկեղեցուց դուրս գալուց հետո աղավնիներ բաց թողեցին երկինք։